News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը 14 տարի կանցլերի պաշտոնում գտնվելով՝ առաջին անգամ այցելել է Օսվենցիմ-Բիրքենաու։ Նրան ուղեկցել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, ինչպես նաեւ նախկին բանտարկյալներ եւ հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է DW-ն։

Օսվենցիմի միջազգային կոմիտեն այցն անվանել է համերաշխության «հատկապես կարեւոր նշան» նրանց հետ, ովքեր վերապրել են Հոլոքոստի սարսափները։

Իր ելույթում Մերկելը նշել է, որ Հոլոքոստի սարսափը «անասելի» էր։ Նա ընդգծել է այն փաստը, որ չարագործները գերմանացիներ էին, եւ որ երկիրը պարտավոր է պատասխանատվություն կրել զոհերի առջեւ։ Գերմանիան «հրեական կյանքը պաշտպանելու պարտավորություն» ունի, ասել է նա՝ ավելացնելով, որ «հակասեմականությունը անթույլատրելի է»։

Նա նաեւ այցելել է Մահվան պատ այդ նույն Օսվենցիմում, որտեղ ՍՍ-ի զինվորները գնդակահարել են հազարավոր մարդկանց, որոնց մեծ մասը  լեհ քաղբանտարկյալներ էին։

Ուղեւորությամբ նշվում է Օսվենցիմ-Բիրքենաուի հիմնադրամի ստեղծման 10-ամյակը։ Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան հիմնադրամին 60 մլն եվրո կնվիրաբերի ֆինանսական օգնության տեսքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ