News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 27
USD
508.12
EUR
604.82
RUB
6.72
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում պարգեւատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

 Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանը հունվարից մինչ նոյեմբեր ստացել է 3 մլն դրամ պարգեւավճար: ՀՀ դատախազության մյուս դատախազները պարգեւատրվել են 4 անգամ, որից 3-ը՝ 100, իսկ 1-ը՝ 72 տոկոսով:

Կառույցի քաղաքացիական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք նշյալ ժամանակահատվածում պարգեւատրվել են 6 անգամ, որից 4 անգամը աշխատավարձի 100 տոկոսով, իսկ երկու անգամը՝ 71.83 եւ 67.47 տոկոսներով: Քաղաքացիական աշխատանք եւ տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները պարգեւատրվել են 4 անգամ՝ 100 տոկոսով:

Դատախազության աշխատավարձի բյուջեն 2019 թվականին կազմել է 3,5 միլիարդ դրամ, պարգեւավճարներինը՝ 983 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել