News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան դեմ է Նոբելյան մրցանակը շնորհել ավստրիացի գրող Խանդկեին, որը նախկինում հայտարարել է, որ Սերեբրենիցայի դեպքերին վերաբերվում է որպես երկու եղբայրական ժողովուրդների միջև հակամարտության։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

«Երկուշաբթի օրը գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը կհանձնվի Պետեր Խանդկեին, որը հերքում է ցեղասպանությունը Բոսնիայում և հանդիսանում է Սերբիայի առաջին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմնակիցը։ Այդ ցինիկ որոշումը պետք է չեղարկվի։ Դուք ինչպե՞ս կարող եք պարգև շնորհել անբարոյական մարդուն, որը չունի ամոթի զգացում»,- գրել է Էրդողանի ներկայացուցիչն իր թվիթերյան էջում։

Ազգային պաշտպանության նախարարությունը նույնպես հանդես է եկել գրողի դիրքորոշման դեմ։ «Մենք ակնկալում ենք հրաժարում այդ պատմական սխալից, որը խորապես կվիրավորի յուրաքանչյուր բարակիրթ մարդու, իսկ Նոբելյան մրցանակը նորից կդառնա քննադատության և քննարկումների առարկա»,- ասվում է պաշտպանական գերատեսչության տարածած կոմյունիկեում։

Խանդկեին բարձր պարգևը հանձնելու դեմ քննադատությունն ու բողոքները սկսվեցին  Շվեդական ակադեմիայի որոշումը հոկտեմբերի սկզբին հրապարակվելուց անմիջապես հետո։ Նրա հակառակորդների գլխավոր փաստարկը նրա 1996-ին գրած «Դեպի Դանուբ, Սավա, Մորավա և Դրինա գետեր ձմեռային ճամփորդություն, կամ արդարություն Սերբիայի համար» էսսեն է։ Դրանից բերվող հատվածները օգտագործվում են որպես հեղինակի կողմից բոսնիացիների ցեղասպանության ժխտման հավաստիացում։
1992-ին Սերեբրենիցան գրավել են բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են մի քանի հազար սերբ խաղաղ բնակչություն։ 1993-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ քաղաքը հայտարարվել է որպես ապառազմականացված գոտի, սակայն մոտակայքում տեղակայված խաղաղապահների զորամիավորումը չի կատարել բոսնիացիներին զինաթափելու պարտավորությունը։   

1995-ի հուլիսին Սերեբրենիցա են մտել գեներալ Ռադկո Մլադիչի գլխավորած Սերբական Հանրապետության զորքերը, որոնք կազմակերպել են մահմեդականների տարհանումը քաղաք Տուզլա։ 

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, տարհանման ժամանակ տեղի են ունեցել բոսնիացիների զանգվածային գնդակահարություններ, բայց այս փաստի պաշտոնական հավաստիացումներ չկան։ Ըստ այդ տվյալների սպանվել են 500-ից 8 հազար քաղաքացիական բնակչություն և պատանիներ։ Սակայն կան ենթադրություններ, որ 8 հազար թիվը չափազանցված է և դրանում ընդգրկված են նաև մարտերի ժամանակ զոհված բոսնիացի զինվորները։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ