News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ջրատարի մեջ ու կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել Հայթաղ գյուղի բնակիչները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվել են մայթեզրին տեղադրված գազախողովակի մի քանի սյուներ: Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ