News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Կոշ համայնքում դեկտեմբերի 8-ին  կայացած համայնքի ղեկավարի ընտրություններին հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Աշոտ Ենգիբարյանը՝ 689 ձայնով: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

Թեկնածուներից Էդմոն Ադամյանը ստացել է 376, իսկ Արմեն Ավետիսյանը` 427 ձայն:

NEWS.am-ի հետ զրույցում  հաղթած թեկնածուն ասաց, որ ինքն արդեն 5-րդ անգամ է հաղթում համայնքի ղեկավարի ընտրություններում, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ հեռու  ազգականներ են, ոչ թե հորեղբոր որդիներ:

«Նույն ազգի տղաներ ենք, նույն գեներից ենք, բայց հորեղբոր տղան չեմ: Ես նրան ԱԺ ընտրություններից հետո չեմ տեսել, եւ ինքը չէր կարող ազդել: Ես արդեն 5-րդ անգամ եմ ընտրվում, եւ էն 4 անգամը, որ ընտրվել եմ, ինքը ոչ պատգամավոր է եղել, ոչ էլ երեւացող դեմք է եղել, որ կարողանար ընտրության ընթացք փոխեր: Միամտություն եւ անմտություն կլինի, որ իմ արդեն 5-րդ հաղթանակը կապենք Վիկտորի անվան հետ, այս ընտրությունները նախորդ 4-ի տրամաբանական շարունակությունն է»,-ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Ենգիբարյանը պաշտոնավարում է 2005 թվականից` արդեն 14 տարի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ