News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 29
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հյուսիսային Կորեայի խաղաղության կոմիտեի նախագահ Կիմ Յոն Չխոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ծեր եւ անհամբեր։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Այժմ կարելի է տեսնել, որ Դոնալդ Թրամփը ծեր ու անհամբեր մարդ է,- ասել է Կիմ Յոն Չխոլը։- Թրամփը շատ բան չգիտի մեր երկրի մասին։ Մենք կորցնելու բան այլեւս չունենք»։

Այս հայտարարությունն ամերիկյան վարչակազմի ղեկավարի արտահայտությունների արձագանքն է։ Թրամփն ասել էր, որ «Կիմ Չեն Ընը չափից ավելի խելացի է ու շատ բան կարող է կորցնել, եթե թշնամական գործողություններ ձեռնարկի»։

«Եթե նա (Թրամփը) շարունակի այս ոգով, ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի կարծիքը ամերիկյան նախագահի վերաբերյալ կփոխվի»,- ասել է Կիմ Յոն Չխոլը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել