News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի հետ համաձայնեցված ԱՄՆ պաշտպանական բյուջեն արգելում է Թուրքիային հանձնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ, ասվում է հրապարակված փաստաթղթում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի զինված ուժերի գործերով կոմիտեները համաձայնեցրել են 2020 թվականի պաշտպանական բյուջեն։ Այն դեռ պետք է քվեարկվի։ Դրանից հետո, հավանության արժանանալու դեպքում, փաստաթուղթը կհանձնվի նախագահին՝ ստորագրության։

«Թուրքիային արգելվում է հանձնել F-35-ներ»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի ձեռքբերումը կարեւոր գործարք է, որն ընկնում է CAATSA օրենքի տակ, ինչի հետեւանքով ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ մտցնի։

Ռուսական ՀՕՊ նորագույն Ս-400 համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են հուլիսի կեսին։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Ս-400-ները լիովին գործողության մեջ կմտցվեն 2020 թվականի ապրիլին։ Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով ձգձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաեւ պատժամիջոցներ մտցնել CAATSA-ի համաձայն (օրենք «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդեցության մասին»)։ Անկարան հրաժարվել է զիջումների գնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ