News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 04
USD
510
EUR
617.61
RUB
6.79
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը (International Mountain Day), որը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 57-րդ նստաշրջանի որոշմամբ (բանաձեւ՝ A/RES/57/245):

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը միջազգային հանրությանը կոչ է արել այդ օրը միջոցառումներ կազմակերպել բոլոր մակարդակներով՝ մոլորակի լեռնային շրջանների զարգացման խնդիրներին եւ դրանց բնակչությանն օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությանը ուշադրություն հրավիրելու նպատակով: Համապատասխան բանաձեւում նշված է լեռնային շրջանների կայուն զարգացմանն ուղղված գործողությունների հատուկ հրատապությունը, փոխանցում է Calend-ը: 

Լեռները զբաղեցնում են ցամաքի փաստացի ավելի քան մեկ քառորդը, կարեւոր դեր են խաղում մեր աշխարհի կայուն տնտեսական զարգացման առաջընթացի գործում եւ հանդիսանում են մոլորակի բնակչության 13 տոկոսի տունը: Դրանք ոչ միայն լեռնային շրջաններում բնակվող գրեթե 915 մլն մարդկանց գոյատեւման ու բարեկեցության միջոցների աղբյուրն են, այլեւ միջնորդավորված բարենպաստ են անդրադառնում դրանց ստորոտներին բնակվող միլիարդավոր մարդկանց վրա:

Եվ, իահերկե, չի կարելի մոռանալ, որ լեռները բազմաթիվ ինքնատիպ բույսերի եւ կենդանիների տեսակների համար արգելոց են, Երկրի բոլոր հիմնական գետերի ջրի աղբյուրը: Սակայն այսօր ավելի եւ ավելի շատ են խոստովանում, որ լեռները խոցելի էկոհամակարգեր են, որոնք գլոբալ նշանակություն ունեն՝ որպես քաղցրահամ ջրերի համաշխարհային պաշարների մեծ մասի աղբյուր, ինքնատիպ կենսաբազմազանության եւ հարուստ մշակութային ժառանգության բնօրրան, հանգստի եւ զբոսաշրջության տարածված վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ