News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համամետ տպագրվել է 106․609․299 ՀԴՄ կտրոնով ավելի: Այս մասին այսօր՝  դեկտեմբերի 10-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա աստղաբաշխական թիվ է, և այս ՀԴՄ կտրոններով արձանագրվել է շուրջ 303 միլիարդ դրամ ավելի առևտրաշրջանառություն: Սա, իհարկե, շատ լավ է։ Մենք բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դինամիկայի առումով եւ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելի է դուրս գրվել 18 միլիոն 425 հազար 72 հաշիվ ապրանքագիր»,-նշեց նա։

Վարչապետը գոհունակություն հայտնեց ցուցանիշների մասով․ «Սկզբունքորեն սրանք վատ ցուցանիշներ չեն, սրանք չափազանց լավ ցուցանիշներ են, բայց մենք պետք է հարց տանք, թե արդյոք, ընդհանուր առմամբ, գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ բոլոր առևտրային գործարքներն արվում է հաշիվ-ապրանքագրի դուրսգրմամբ, և մենք բոլորս գիտենք, որ ոչ, այսինքն՝ հսկայական ստվերային  առևտրաշրջանառություն կա մեր երկրում, չնայած աճը տպավորիչ է»:

Նրա խոսքով՝ «2020 թվականի հունվարի 1-ից` Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չխփելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական կամ որևէ առումով ներման ենթակա լինի»։

Վարչապետը շեշտեց՝ ՀԴՄ չթողարկող գործարարը գողանու է զինվորից։  «Գալու է 2020 թվականը` Նոր տարի և գալու է նոր մոտեցումը ՀԴՄ կտրոնների վերաբերյալ, ՀԴՄ կտրոն չտպելու որևէ դեպք բարոյական արդարացում չի ունենալու։ Ովքեր ասում են, թե հացի փող են աշխատում, հիմա ՀԴՄ-ները պարտադիր պետք է տրամադրեն, որպեսզի տեսնենք, որ իրենք հացի փող են աշխատելու: Այս փոքր ձեռնարկությունների տերերը պետք է իմանան, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար լինելու է վարչական պատասխանատվություն, և դա չի լինելու ուղղակի ՀԴՄ կտրոն չթողարկելու համար, այլ զինվորից գողանալու համար է լինելու, զինվորի փամփուշտը, զինվորի հացը, արժանապատիվ հագուստը գողանալու համար»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ