News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթարկվել է Նյու Յորքի նահանգի Գերագույն դատարանի որոշմանը եւ 2 մլն դոլար վճարել ութ բարեգործական կազմակերպության որպես իր Donald J. Trump Foundation հիմնադրամի միջոցների աննպատակային օգտագործման փոխհատուցում։ Այս մասին ասվում է երեքշաբթի նահանգի գլխավոր դատախազության կայքում հրապարակված հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Trump Foundation-ը ոչ միայն փակվել է խախտումների համար, այլեւ նախագահին հարկադրել են փոխանցել 2 մլն դոլար կամավոր նվիրատվությունների հաշվին, որոնք նա ծախսել է հանուն քաղաքական շահի։ Բարեգործական կազմակերպությունները անհատական նպատակներին հասնելու միջոց չեն, ուստի վնասի փոխհատուցման փաստը վկայում է այն մասին, որ նախագահը չարաշահել է իշխանությունը, եւ ոչ առեւտրային օրինապահ կազմակերպությունների հաղթանակն է»,- նշել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը։

Նա հիշեցրել է, որ նահանգի Գերագույն դատարանը նոյեմբերի 7-ին հաստատել էր գլխավոր դատախազի պահանջների պայմանները Թրամփի բարեգործական հիմնադրամին։ Վերը նշված փոխհատուցումը ուղղված է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսին են Army Emergency Relief-ը, Children"s Aid Society-ն, Citymeals-on-Wheels-ը, Give an Hour, Martha"s Table-ը, United Negro College Fund-ը, United Way of National Capital Area-ն եւ U. S. Holocaust Memorial Museum-ը։ Նրանցից յուրաքանչյուրին 250 հազարական դոլար է հասնում։ 1,8 մլն դոլարից ավելի էլ հանվել է հիմնադրամի բանկային հաշիվներից եւ հանձնվել ոչ առեւտրային կազմակերպություններին։

2018 թվականի հունիսին Նյու Յորքի գլխավոր դատախազը հայտարարել էր Թրամփի հիմնադրամի դեմ դատարան հայց ներկայացնելու որոշման մասին՝ դրա ղեկավարությանը մեղադրելով գործողություններում, որոնք բխել են ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարի անձնական եւ գործարար շահերից ավելի քան 10 տարվա ընթացքում։

Նույն թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ այն մասին, որ Donald J. Trump Foundation-ը կդադարեցնի գործունեությունը եւ ակտիվները կփոխանցի բարեգործական կազմակերպություններին դատարանի վերահսկողությամբ։ Ավելի վաղ հիմնադրամի ղեկավարությունն այս հայցը բնութագրել էր որպես քաղաքականացված։ Donald J. Trump Foundation-ի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ հիմնադրամի գոյության ընթացքում այն բարեգորական նպատակներով  ավելի քան 19 մլն է ուղարկել, որոնցից ավելի քան 8 մլն-ը նվիրաբերել են անձամբ Թրամփը եւ նրա վերահսկողության տակ գտնվող ընկերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ