News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածն առանց այդ էլ սոցիալական երաշխիքներ սահմանում է ՍԴ դատավորների համար։

Իսկ ներկայացված օրենսդրական փաթեթը ոչ մի ընդհանուր բան չունի սոցիալական երաշխիքների հետ։ Այս մասին Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից հետո դեկտեմբերի 11-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ «Ձեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ընդամենը 2 տարի աշխատած դատավորին թույլ է տալիս կենսաթոշակի անցնել ի հաշիվ հարկատուների, ինչը պարզապես անթույլատրելի է»,- ընդգծել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել