News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայում հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել երկու տղամարդու։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։

Արմավիր քաղաքի բնակիչ, 40-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին հերոյինի նմանվող զանգվածներ, իսկ Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ մարիխուանայի նմանվող զանգված։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հերոյինի նմանվող զանգվածը բերման ենթարկվածը ձեռք է բերել Երևանի բնակիչ, 56-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց, թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվեց ու ձերբակալվեց։ Դեկտեմբերի 8-ին 56-ամյա տղամարդը դատարանի որոշմամաբ կալանավորվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ