News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում աշխարահաքաղաքական ուժերի վերադասավորություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱՄՆ–ն վերջնական համարեց Թուրքիայի կողմից ռուսական S-400 կայանքների գնումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝  ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւը միաձայն ընդունելը կապված է վերջին տարիներին ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում մի շարք խնդիրների հետ։

«Սիրիայի հետ կապված  Թուրքիայի վարած քաղաքականությունը, խորացող ռուս–թուրքական հարաբերությունները ստիպեցին ԱՄՆժին վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ։  Այսինքն, տարածաշրջանում ուժերի վերադասավորություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱՄՆ վերջնական համարեց Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության կայանքների գնումը։  Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունվելուց  եւ Սենատում մի քանի անգամ բանաձեւի վրա վետո դնելուց հետո էլ Թուրքիան այդ ամենն ի գիտություն չի ընդունել, ինչին հետեւեց արդեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունը միաձայն»,–նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետը շեշտեց, որ բացի այն, որ բանաձեւի ընդունումը կապված է թուրք–ամերիկյան հարաբերությունների հետ, պետք է հատուկ նշել  ԱՄՆ–ում Հայ Դատի գրասենյակի տարիների աշխատանքների կարեւորությունն այս հարցում։

«Ինչքան էլ Ցեղասպանության ճանաչումը ունենա  ԱՄՆ–ի համար քաղաքական գործիք, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության  ճանաչմանն ուղղված աշխատանքներն են դրա կարեւորությունը բարձրացրել».–պնդեց թուրքագետը՝ հիշեցնելով, որ այս բանաձեւը դեռ պետք է ուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  ստորագրման համար։

Իսպիրյանի խոսքով՝ եթե Թրամփը չստորագրի, այն կրկին հետ է վերադառնում  քվեարկության եւ այս անգամ եթե ընդունվում է ձայների 2\3–ի կողմից, ավտոմատ այն համարվելու է ստորագրված։

«Իսկ թե կստորագրի՞ Թրամփը, Սենատը նորից վետո չի դնի՞, դա արդեն կախված կլինի, ցավոք, թուրք–ամերիկյան բանակցություններից»,–եզրափակեց Իսպիրյանը։

ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բարեկամական խմբի անդամները եղել են նաև Ցեղասպանության…
Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի թույլ չտալու եւս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ. Վոքիեին
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին եւ գերեզմաններին...
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ...
Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ
Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը...
Թուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցում
Կոչ ենք անում Եվրախորհրդարանին գործել քաղաքական բարոյականության եւ միջազգային իրավունքի համաձայն․․․
Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ. Արման Թաթոյան
Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ