News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ծառայողները դեկտեմբերի 12-ին տաք հետքերով առանձնապես խոշոր չափերի գողության դեպք են բացահայտել։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է Shamshyan.com-ը, դեկտեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Վիկտոր Իսրայելյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գաղտնի մուտք են գործել իրեն պատկանող, ԽՍՀՄ տարիներին գործող, սակայն այժմ պարապուրդի մատնված Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում և այնտեղից հափշտակել 70 հազար ԱՄՆ դոլար և 3 հազար եվրո գումար։

Այսօր նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանները Երևան քաղաքից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկում Նոր Խարբերդի բնակիչ՝ 25-ամյա Նվեր Հարությունյանին և 58-ամյա Ռոբերտ Հարությունյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորում պահեստային մասից Ռ. Հարությունյանը հափշտակել է ողջ գումարը և այն տարել, հանձնել է տղային՝ Նվերին՝ ասելով, որ «սա այգում՝ հողի մեջ պահի, հետ կորոշենք՝ ինչ ենք անելու»։ Նվերն էլ, հորից ստանալով գողացված գումարը, թաքցրել է այգում՝ հողի մեջ, սակայն հորից թաքուն այնտեղից գողացել է մոտ 7000 ԱՄՆ դոլար:

Ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ կասկածյալը մատնացույց է արել հողամասի այն վայրը, որտեղ թաքցրել է հափշտակված գումարը։ Քիչ առաջ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lada Priora մակնիշի 36 QՍ 383 համարանիշի ավտոմեքենան, որն այսօր գողացված գումարով գնել է Նվերը, իսկ այն անվանափոխել է իր ընկերոջ անունով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ