News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Երեմյան Փրոջեքթս»-ի հրավերով Դեկտեմբերի 12-ին Միշլենյան աստղերի արժանացած աշխարհահռչակ խոհարար Իտալո Բասիի և հեղինակավոր շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանի կողմից մատուցվեց «Չորս ձեռք» ձևաչափով ընթրիք բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն» կոնցեպտուալ ռեստորանում:

Իտալո Բասսին խոհարար-լեգենդ է, ով, լինելով ֆլորենցիական «Enoteca Pinchiorri» ռեստորանի անփոխարինելի շեֆն  ու առաջին դեմքը, այդ ռեստորանի համար նվաճել է Միշլենյան երեք աստղ և այդ աստղային տիտղոսը պահել շուրջ 12 տարի: 2015 թ.-ին Իտալո Բասսին բացում է սեփական՝ իտալական բարձր խոհանոցն ու ճապոնական խոհանոցային արվեստը ներկայացնող «Confusion» ռեստորանը, որը 2018 թվականին ստանում է իր առաջին Michelin աստղը:

Ռաֆայել Կազումյանը խոհարարական աշխարհում լավագույնը համարվող Փարիզի «Cordon Bleu»-ի շրջանավարտ է,  Ռուսաստանի առաջին «Մաստեր շեֆ» շոուի հաղթող, Մոսկվայում առաջին  մասնավոր խոհարարների սպասարկման ընկերության հիմնադիրը: Աշխատել է Միշլենյան 2 աստղ ունեցող  մի շարք ռեստորաններում: Ռաֆայել Կազումյանը հայաստանցիներին ծանոթ է որպես «Թեժ խոհանոց» խոհարարական շոուի հաղորդավար:

Խոհարարական արվեստի երկու պրոֆեսիոնալները հյուրերին ներկայացրեցին իրական «համի սիմֆոնիա» բարձր խոհանոցի և բարձրակարգ սպասարկման արվեստի իրական գնահատողների համար: «Չորս ձեռք» ձևաչափով ընթրիքի ընթացքում հյուրերը վայելեցին տեղական մթերքների նորովի մատուցմամբ և ուտեստների պատրաստման յուրօրինակ տեխնիկաներով ներկայացված սեթ մենյու:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր խոսքում ասաց. «Լիվինգսթոն» ռեստորանը բարձր և ֆյուժն խոհանոցի արվեստի ու մշակույթի զարգացման ու տարածման առաքելություն ունի: Մենք անընդհատ ստեղծագործում ենք, դիմում նորարարությունների, միջոցառումներ կազմակերպում: Իտալլո Բասսիի և Ռաֆայել Կազումյանի 4 ձեռք ձևաչափով ընթրիքը բարձր խոհանոցի մշակույթի ներկայացման լավագույն օրինակ էր. հայկական մթերքներով պատրաստած հարուստ սեթ մենյուն տպավորիչ էր ու օրինակելի: Այսօր մենք արդեն նպատակ ունենք հենց ազգային խոհանոցի ուտեստները ֆյուժն դարձնելու, եւ այդ ձգտումը կիրագործենք մեր հմուտ ու պրոֆեսիոնալ խոհարարների շնորհիվ»:

Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարար Իտալո Բասին պատմեց իր տպավարությունների մասին. «Չորս ձեռք» ձևաչափն ինքնին յուրահատուկ է: Այն միավորում է երկու տարբեր խոհարարների, որոնք միմյանց չեն ճանաչում, ունեն տարբեր խոհարարական ավանդույթներ և ձեռագիր, սակայն դա չի խանգարում հրաշալի արդյունք ստանալ: Կարծում եմ` Ռաֆայելի հետ մեր համագործակցությունն ստացված է: Ես ու Ռաֆայելն ունենք բոլորովին տարբեր բնավորություններ, որը ներդաշնակություն ստեղծեց խոհանոցում: Ռաֆայելն իսկապես տաղանդավոր շեֆ է: Հաճելի է տեսնել, որ Հայաստանում ևս կան իտալական խոհանոցի գիտակներ: Բարձր եմ գնահատում նաև խոհարարական թիմի պատրաստակամությունն ու բարձր պրոֆեսիոնալիզմը, որն օգնեց ստանալ հիանալի արդյունք և գոհացնել հյուրերին»:

Խոսելով այս համագործակցության մասին` շեֆ խոհարար Ռաֆայել Կազումյանը նշեց. «Չորս ձեռք» ձևաչափն ինձ համար նորույթ չէ,  նախկինում  ևս  ունեցել եմ նման համագործակցություններ: Այս ձևաչափն ինձ  շատ է դուր գալիս. այն թիմային է, ինչն ավելի հետաքրքիր է: Ինձ համար մեծ հաճույք էր Իտալոյի հետ աշխատելը, քանի որ ինքս իտալական խոհանոցի մեծ սիրահար եմ: Իմ կարիերայի ընթացքում մասնագիտացվել եմ այս ուղղությամբ և ունեցել եմ իտալացի շեֆերի հետ աշխատելու փորձ, ինչն էլ ավելի հեշտացրեց մեր համագործակցությունը: Մեր կողմից մատուցված սեթ մենյուն մշակել ենք ավանդական իտալական ոճով՝ օգտագործելով հայկական մթերքներ: Կարող ենք ասել, որ սա ֆյուժն է, որում միավորված են տարբեր խոհարարական ավանդույթներ: Ֆյուժն խոհանոցի լավագույն դրսևորումները Հայաստանում կարող ենք գտնել «Լիվինգսթոն» ռեստորանում, որն իմ կարծիքով  բարձր խոհանոց ներկայացնող  լավագույն ռեստորաններից  է Հայաստանում»:

Հեղինակավոր շեֆերի գլուխգործոց ուտեստները հյուրերը վայելեցին իր տեսակով եզակի կոնցեպտուալ «Լիվինգսթոն» ռեստորանում, որը ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցի ճաշացանկով, բարձրակարգ սպասարկմամբ և բարձրաճաշակ երաժշտությամբ: 

Սեթ մենյուն ներառում էր հետևյալ ուտեստները՝ 1. դդմիկի կարպաչչո՝ ապխտած սուլուգունիով և բոտտարգայով, 2. տաք իշխանը նորիի տերևներում՝ բրոկկոլիի խյուսով, կանաչ կարրի, կարմիր խավիար, 3. ռավիոլի պոլենտայի կրեմով, նապաստակի մսից ռագու, գազար, 4. դդումով ռիզոտտո, պարմեզանի ֆոնդյու, սունկ մորխ, 5. Լոր՝ լցոնած խոտաբույսերով, գետնախնձոր, տրյուֆել և աղանդեր՝ խուրմայից մուս, հալվա, շոկոլադե սֆերա ընդեղենով և մանդարինով: Հիմնական մենյուի բացումից առաջ հյուրերը համտեսեցին շեֆ խոհարարների կողմից «Welcome from kitchen» ուտեստներ՝ տոմատ-մոցարելլա, ձիթապտուղ, լորի ձու՝ սև խավիարով:

Իտալո Բասսի` խոհարար-լեգենդ, ով 27 տարիների ընթացքում եղել է ֆլորենցիական «Enoteca Pinchiorri»  ռեստորանի անփոխարինելի շեֆն  ու առաջին դեմքը: Նա իր խոհարարական  կարիերան սկսել է 19 տարեկանից  հենց «Pinchiorri»-ում: 23 տարեկանում Իտալո Բասսիին գործուղղվեց Տոկիո, որպես շեֆ` բացելու  Ասիայում առաջին բարձր դասի ռեստորանը: 1993 նա վերադարձավ հայրենի Ֆլորնեցիա, որտեղ էլ 2003թ-ին նվաճեց Միշլենյան  երեք աստղ:  Այդ աստղային տիտղոսը նրան հաջողվեց պահել շուրջ 12 տարի: Սա իհարկե, շատերին կարող էր գոհացնել, բայց ոչ նրան: 2015թ-ին Իտալո Բասսին գնաց իր երազանքների հետքերով և բացեց իր սեփական ռեստորանը` «Confusion»-ը, որը նշանավորվեց նոր ձեռքբերումներով: Վերջերս այդ ռեստորանը ևս ստացավ իր առաջին Michelin աստղը: Այն ներկայացնում է իտալական բարձր խոհանոցը և ճապոնական խոհանոցային արվեստը:

Ռաֆայել Կազումյանը խոհարարական աշխարհում լավագույնը համարվող Փարիզի «Cordon Bleu»-ի շրջանավարտ է, Ռուսաստանի առաջին «Մաստերշեֆ» շոուի հաղթող: Նա հիմնադրել է Մոսկվայում առաջին մասնավոր խոհարարների սպասարկման ընկերությունը: Աշխատել է «Նովիկով» խմբի ռեստորաններից «SYR»-ում` Մոսկվայի լավագույն շեֆ խոհարար Միրկո Զագոյի հետ: Այնուհետև աշխատել է միշլենյան 2 աստղ ունեցող «Նոմա» ռեստորանում աշխարհի լավագույն երեք խոհարարներից մեկի` Ռենե Ռեդզեպի հետ: Կազումյանը Մոսկովայի «Pipe» ռեստորանի շեֆ-խոհարարն է եղել, իսկ Մոնտենեգրոյի հինգ աստղանի «La Perla» հյուրանոցի ռեստորաններրի` գործադիր շեֆը: Այնուհետև աշխատել է Տոկիոյի Միշլենի երկու աստղ ունեցող «l'Effervescence» ռեստորանում: 2018թ-ին Մոնտենեգրոյի «ZalivMN» ընկերության գործադիր շեֆն է եղել, որն իր մեջ ներառում է 8 ռեստորան: Ռաֆայել Կազումյանը հայաստանցիներին ծանոթ է որպես «Թեժ խոհանոց» խոհարարական շոուի հաղորդավար:

 «Լիվինգսթոն» ռեստորանը գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշ, դեռևս 1986 թվականին կառուցված Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում՝ ի սկզբանե ռեստորանի համար նախատեսված վայրում: «Երեմյան Փրոջեքթս»-ի նոր՝ կոնցեպտուալ «Լիվինգսթոն» ռեստորանն իր տեսակով եզակի է. այն ներկայանում է եվրոպական բարձր խոհանոցի ճաշացանկով, բարձրակարգ սպասարկմամբ  և բարձրաճաշակ երաժշտությամբ: «Լիվինգսթոն»-ն իր  հյուրերին հետաքրքիր խոհանոցի հետ մեկտեղ առաջարկում է նաև առանձնահատուկ երաժշտական ձևաչափ: Ժամը 19:00-23:00-ն «Լիվինգսթոն»-ի նվագախմբի կատարմամբ հնչում են  1960-70-ականների ամենահայտնի մեղեդիները, իսկ 23:00-ից՝ ժամանակակից ակումբային ռիթմեր դիջեյների և բրենդերի կատարմամբ:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով:  Այն միավորում է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանները, «Երեւանի շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Պանդոկ Երեւան.գետափին» ռեստորանը, Smoking Chef Grill & Wine ռեստորանը, բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն» ռեստորանը:

«Միշլենյան» հանրահայտ աստղերի պատմությունը սկիզբ է առնում 1900-ին։ Ֆրանսիացի ինժեներ և «Michelin» անվադողեր արտադրող ընկերության համահիմնադիր Անդրե Միշլենը հրատարակում է իր հաճախորդների համար Ֆրանսիայի ռեստորանների առաջին ուղեցույցը, որպեսզի օգնի նրանց ճանապարհորդելիս «ճիշտ» ընտրություն կատարել ռեստորանների հարցում: Ուղեցույցը հետգայում ստանում է Միշլենի «Կարմիր ուղեցույց» անվանումը՝ դառնալով եվրոպական գաստրոնոմիկ աշխարհագրության ամենահին, ամենահայտնի և ամենաազդեցիկ ուղեցույցը: Ուղեցույցում ներկայացված ռեստորանների գնահատականները (մեկից մինչև երեք աստղ) այս կամ այն գաստրոնամիական հաստատության արժանիքների բարձր գնահատման խորհրդանիշն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ