News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներքին պալատը հաջորդ շաբաթ կհավաքի անհրաժեշտ մեծամասնությունը եւ կհաստատի մեղադրանքների երկու հոդված, որոնք առաջադրվել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթացի շրջանակում: Դրանում վստահություն է հայտնել իմփիչմենթի գործընթացի կազմակերպիչներից մեկը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ հետախուզության հարցով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը կիրակի ABC հեռուստաընկերության եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեն ուրբաթ հաստատել է իմփիչմենթի շրջանակում Թրամփին ուղղված մեղադրանքների երկու հոդվածները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեղադրում են ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարին իշխանությունը չարաշահելու եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Մեղադրական հոդվածներն այժմ պետք է դիտարկվեն հաջորդ շաբաթ ամբողջ կազմով պալատի կողմից:

Շիֆին հարց էր տրվել՝ վստահ է արդյոք նա, որ Ներկայացուցիչների պալատում քվեարկության ժամանակ դեմոկրատներին կհաջողվի հաղթահարել հանրապետականների դիմադրությունն ու հավաքել ձայների մեծամասնությունը: «Ես վստահ եմ դրանում»,-պատասխանել է Շիֆը: «Իրականում գլխավոր հարցն այն է, թե ինչու հանրապետականները չեն կատարում իրենց սահմանադրական պարտքը: Որովհետեւ հանրապետականները փորձում են օրենքից վեր դասել նախագահին [Թրամփին]»,-շարունակել է դեմոկրատը:

Նա հավաստիացրել է, որ առանց տատանվելու իմփիչմենթի կենթարկեր ԱՄՆ-ի 44-ամյա նախագահ Բարաք Օբամային, եթե վերջինս այնպիսի խախումներ թույլ տար, ինչպես Թրամփը: «Եթե դա լիներ Բարաք Օբաման, ես կհայտարարեի նրա նկատմամբ իմփիչմենթ»,-ասել է Շիֆը:

Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատվելու դեպքում մեղադրական եզրակացությունը կփոխանցվի Կոնգրեսի Սենատ, որտեղ գործընթացը կվերածվի դատավարության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ