News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա եւ Վիլնյուս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

«Երկու քաղաքներ էլ չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ: Գները սկսվելու են 24,99 եվրոյից եւ արդեն հնարավոր է առցանց ամրագրումներ անել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս գինը միայն մեկ ուղղության համար է, այն ներառում է միայն ձեռքի ուղեբեռը: Նա նաեւ ընդգծեց, որ իրենք հետադարձով տոմսեր չեն վաճառում եւ եթե մարդը որոշել է մեկնել Վիեննա եւ վերադառնալ, իրենք դա համարում են երկու տարբեր ճամփորդություն: «Դուք կարող եք ամրագրումն անել նույն պահին, բայց տեխնիկապես մեզ համար դա երկու տարբեր ճամփորդություն է»:

Ռադոյի խոսքով, իրենց ավիաընկերությունը գործում է ցածր ծախսերի դաշտում. «Ծախսերը շատ ցածր են, դա բիզնեսի համար շատ արդյունավետ եղանակ է, ինչը  թույլ է տալիս ցածր գներ սահմանել:

Մենք ունենք թարմ օդանավեր, ինչը կարեւոր է, քանի որ հիմնական ծախսը կապված է օդանավերի հետ: Մենք միայն «Էյրբաս»-երով ենք թռիչքներ իրականացնում՝ Ա-320 եւ Ա-321 օդանավերով: Սրանք ոլորտում ամենաժամանակակից օդանավերն են:

Մենք իրականացնում ենք թռիչքներ կետից կետ, այսինքն համակցող չվերթներ չենք առաջարկում: Մենք տոմսերը վաճառում ենք միայն օնլայն»,-ասաց Ռադոն:

Նա նաեւ հավելեց, որ ուղեւորները պետք է վճարեն միայն այն ծառայությունների համար, որոնք ուզում են ունենալ. «Այսինքն դուք ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, ստիպված չեք դրա համար վճարել: Եթե ունեք միայն 10 կգ-անոց պայուսակ, պետք է վճարեք միայն այդ 10 կգ-ի համար:

Օդանավում նստատեղերի խտությունը շատ է, նաեւ մենք մեր օդանավերը օգտագործում ենք օրական միջինը 12,5 ժամ, իսկ ամռանը դա հասնում է 13 ժամի»:

Ընկերության  Կորպորատիվ համագործակցության ղեկավարն ասաց, որ վերջին 15-16 տարիներին իրենք  235 մլն ուղեւոր են տեղափոխել. «Ներկայումս ունենք 120 օդանավ, Երեւանը ներառած ունենք 153 օդանավակայան, որ սպասարկում են մեզ: Եվրոպայում ունենք 25 բազաներ, Լոնդոնի բորսայում ցուցակված ընկերություն ենք՝ 5 մլրդ ֆունտից ավելի արժեքով:

Մի քանի տարի հետո ունենալու ենք 300 օդանավ, եւ հնարավորություն կունենանք տարեկան 100 մլն ուղեւոր տեղափոխել: Կունենանք 10 հազար աշխատակից:

Նախատեսել ենք, որ պատմության մեջ ամենաշատ օդանավերի գնումներն ենք իրականացնելու»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ Wizz Air-ը Եվրոպայի ամենականաչ ավիաընկերությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ