News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի տարածքում առեւտրով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են 23:00-ից մինչեւ 07:00 չխախտել գիշերային անդորրն ու հանգիստը: Դեկտեմբերի 16-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում:

Իրավախախտման համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի մինչեւ 300-ապատիկի չափով տուգանք, իսկ կրկնակի իրավախախտման համար տուգանքի չափը կարող է կազմել 1 մլն դրամ:

Մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունները երբեւէ կզբաղվեն նաեւ երկրի մարզերում կարգի հաստատմամբ, այդ թվում՝ հանգստի գոտիներում, որտեղ հրավառությունները շարունակում են անդորը խախտել կեսգիշերից շատ անց էլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ