News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը ներողություն է խնդրել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի մասին երկրի ՆԳ նախարար Մարտ Հելմեի բառերի համար: Այս մասին հայտնել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլա Նիինիստյոյի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Դեկտեմբերի 16-ին էստոնական կողմի նախաձեռնությամբ նախագահները հեռախոսային զրույց են ունեցել: Կալյուլայդը ներողություն է խնդրել՝ Հելմեի հարցազրույցի հետ կապված, որը նա տվել էր դեկտեմբերի 15-ին: Նրա խնդրանքով Ֆինլանդիայի նախագահը ներողությունը փոխանցել է վարչապետ Սաննա Մարինին եւ կառավարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիրակի Էստոնիայի ՆԳ նախարար, Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ Մարտ Հելմեն, մեկնաբանելով Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում Մարինի նշանակումը, հայտարարել էր, որ դրա հետ կապված կցանկանար հիշել «Վլադիմիր Ուլյանով-Լենինի խոսքն այն մասին, որ յուրաքանչյուր խոհարարուհի կարող է նախարար դառնալ»: Հելմեն ընդգծել է, որ Ֆինլանդիայում հենց տեղ է գտել այն իրավիճակը, որի դեպքում «վաճառողուհին բարձրացել է մինչեւ վարչապետ»: Նա նաեւ կասկածել է, որ նոր կառավարությունը կարող է պաշտպանել երկրի շահերը:

Ինքը՝ Մարինը, քննադատությանն արձագանքելով, Twitter-ում նշել էր, թե հպարտանում է, որ իր երկրում բնակչության աղքատ շերտը հնարավորություն ունի կրթություն ստանալ եւ կյանքում շատ բանի հասնել:

Դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը քվեարկել էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջին փոխնախագահ Սաննա Մարինին վարչապետի պաշտոնում նշանակելու օգտին: Նրա թեկնածությունն աջակցել էր 200-ից 99 պատգամավոր, դեմ էր արտահայտվել 70-ը: Ֆինլանդիայի նախագահն արդեն հաստատել է Մարինին եւ նրա կառավարությանը, որը 76-րդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ