News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ատելության խոսքի թիրախները սահմանվում են որեւէ հատկանիշների հիմքով. այս դեպքում, գուցե քաղաքական հայացքները եւս կարող ենք համարել հատկանիշ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

Նա ընդգծեց, որ պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, այն կազմակերպությունների դիրքորոշումները, որոնց Հայաստանն անդամակցում . «Իմ տպավորությամբ, քաղաքական հայացքները որոշակի հատկանիշ են, որոնց հիմքով ատելության խոսքով թիրախավորելը պետք է պատասխանատվություն ենթադրի:

Կառավարության նախագիծը վերաբերում է միայն բռնության կոչերին եւ այստեղ միանշանակ ցանկացած մարդու, ցանկացած խմբի նկատմամբ բռնության կոչը պետք է քրեականացվի»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե օրինակ ասֆալտին փռելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններն ատելության խո՞սք են, հնարավո՞ր է նա ենթարկվի պատասխանատվության, «Իմ քայլի» ներկայացուցիչն արձագանքեց. «Ատելության խոսք չէ, որովհետեւ ատելության խոսքի հատկանիշներից մեկն այն է, որ այն թիրախավորված է եւ պարբերական բնույթ է կրում: Բացի այդ, նա խոսում է հանցագործների մասին եւ այստեղ որեւէ գործողության չի մղում մարդկանց կամ մեկ այլ խմբի: Այստեղ կարեւոր է պարբերականությունը, նաեւ գործողությունների ռիսկայնությունն է կարեւոր: Այստեղ գործողությունների ռիսկայնություն չկա: Դա չպետք է համարվի ատելության խոսք:

Աշխատանքային խումբը ստեղծվել է, որ հասկանանք, թե որն է այն սահմանը, որտեղ սկսվում է ատելության խոսքը, որտեղից այն կողմ է դա առնչվում խոսքի ազատությանը»:

Հարցին, թե արդյոք սա կարող է ենթադրել որոշակի գրաքննություն, Սարգիս Խանդանյանը բացասական պատասխան տվեց. «ՀՀ-ում գրաքննությունն արգելված է: Եթե լրատվամիջոցն ամեն օր կոնկրետ թիրախավորված ատելության խոսք տարածի, որը նաեւ ռիսկ է պարունակում, որ մարդկանց կարող է դրդել որոշակի գործողությունների, ատելության հիմքով հանցագործությունների, այո պետք է դիտարկի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ