News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը քիչ հավանական է համարում այն, որ հայրը կարող է ամանորին լինել ազատության մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վերաքննիչ դատարանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն ասաց Լեւոն Քոչարյանը։

«Չնայած քիչ հավանական եմ համարում, դեռ դատավարությունն ընթանում է։ Դեռ դատ կա, տեսնենք՝ ինչ կլինի։ Անցած տարի էլ էր նույն ձեւ, մենք խնդիր չենք տեսնում այդ ամենի մեջ, պայքար է, պայքարի մեջ ենք։

Պատրաստ ենք պայքարի, մինչեւ արդարությունը կվերականգնվի»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

Լեւոն Քոչարյանի համոզմամբ՝ դատավորները վախենում են ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնել․ «Շատ լավ հասկանալով՝ ինչ է ակնկալում իրենից իշխանությունը, նրանք դրա մասին անգամ բացահայտ են խոսում»։

Լևոն Քոչարյանն ասաց, որ հայրը առողջական լուրջ խնդիրներ չունի․ «Հետվիրահատական որոշ բաներ պետք է արվեր, լուրջ բան չկա»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին հետվիրահատական բուժզննում է անցնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ