News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Գարդասիլի» պատվաստումների  նպատակն է չբերության միջոցով կանգնեցնել ազգաբնակչության աճը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսին ասաց բժշկուհի Նունե Ավանեսյանը:

«Այո, պատվաստումների թեման արդիական է։ Նախ չկա առողջապահություն, եթե չկան պատվաստումներ։ Խնդիրն այն է` արդյոք այդ պատվաստումները, պատվաստանյութերը, որոնք ներմուծվում են Հայաստան, իսկապես օգուտ են տալիս մարդուն, մարդու օրգանիզմին, թե հակառակը։ Խնդիրը այն է, որ ոչ մի տեսակի պատվաստանյութեր չունեն երկարատև անցկացրած թեստեր։ Խոսքը միայն ԲՑԺ-ի մասին չէ, նաև այլ պատվաստանյութերի մասին է։ Ամենասարսափելիներից է «Գարդասիլի» պատվաստումը։ Ես ունեմ որոշակի տեղեկություններ Հայաստան ներմուծված «Գարդասիլի» վերաբերյալ։ 2015 թվականին ծրագիրը ներմուծել են առողջապահության նախարարություն և այն սկսել են 2017 թվականից, Հայաստան ներմուծվել է «Գարդասիլ 4»-ը։ Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ արտերկրի բժիշկները փաստում են, որ այն կատարում են միայն միասեռականներին։ Տեղեկություններ կան նաև, որ «Գարդասիլ 4»-ը վաղուց արդեն արտադրությունից հանվել է և չի կատարվում, կատարվում է «Գարդասիլ 9»-ը: Այս պատվաստանյութի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք առաջացնում են կանանց օրգանիզմում այնպիսի խնդիրներ` ինչպիսիք են անպտղությունը եւ վաղ դաշտանադադարը, եւ սա, արվում է ազգաբնակչության աճը կանգնեցնելու համար »,-ասաց նա:

Բժշկուհին նշեց, որ տեղեկություններ էլ կան, որ այն տարիքային շեմը, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը դրել է, իրական շեմը չէ։

 «Ես փորձել եմ Լոնդոնի բուժհաստատություններից մեկին ճշտումներ կատարել տարիքային շեմի վերաբերյալ։ Ինչ վերաբերվում է «Գարդասիլին», դա պատվաստանյութ է, որը  կանխում է կանացի արգանդի քաղցկեղի հիվանդությունները, սակայն այստեղ առաջանում է ուրիշ խնդիր։ «Գարդասիլը» հայտնաբերվել է 2006 թվականին, և այդ թվականից այս կողմ այդ պատվաստանյութի վերաբերյալ արվել են շատ կարճատև թեստեր։ Այսինքն այն աղջիկ երեխաները, որոնք 2006 թվականից մինչ այսօր  պատվաստվել են «Գարդասիլով», նրանց օրգանիզմները նոր դառնում են այն օրգանիզմները, որոնք արդեն ունակ են վերարտադրողականության։ Դա նշանակում է, որ դեռ ոչ  ոք լիարժեք չգիտի «Գարդասիլ 4»-ի տված տարաբնույթ բարդույթների մասին»,- հավելեց նա:

Բժշկուհի Ավանեսյանը նաեւ մի դեպք պատմեց, որ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բժշկուհիներից մեկին սպառնացել են, որ եթե «Գարդասիլ»-ով պատվաստուկմների ցուցանիշը ցածր լինի, նրան աշխատանքից կազատվեն:

«Այսօր ամբողջ պետական ապարատն աշխատում է բժիշկներին ու բուժաշխատողներին ճնշելու, որ պատվաստանյութն օգտագործեն եւ դրանով գումարներ աշխատեն»,-ասաց նա:

 

 

Տպել
Ամենաշատ