News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փհենյանի համար «դեռեւս ուշ չէ» վերադառնալ միջուկային բանակցություններին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Սթիվեն Բիգունը՝ կոչ անելով Փհենյանին խոսել, քանի դեռ ինքը գտնվում է Սեուլում, հայտնում է ABC News-ը։

«Թույլ տվեք ինձ անմիջականորեն խոսել Հյուսիսային Կորեայում մեր գործընկերների հետ։ Մենք այստեղ ենք, եւ դուք գիտեք ինչպես մեզ հետ կապվել»,- իր հարավկորեացի գործընկեր Լի Դո Խունի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է նա։

Բիգունը նաեւ մերժել է բանակցությունների վերսկսման համար Փհենյանի կողմից մինչեւ տարվա վերջը սահմանված վերջնաժամկետը։ «Միացյալ Նահանգները վերջնաժամկետ չունեն։ Մենք նպատակ ունենք»,- ասել է նա։

«Մենք լիովին գիտակցում ենք, որ Հյուսիսային Կորեան առաջիկա օրերին խոշոր սադրանքի մեծ պոտենցիալ ունի»,- հայտարարել է Բիգունը՝ հավելելով, որ մոտ ապագայում հետագա հրթիռային փորձարկումները չեն օգնի Կորեական թերակղզում ամուր խաղաղության հաստատմանը։

Նրա խոսքերով՝ Փհենյանի պաշտոնատար անձանց վերջերս կատարած մեկնաբանությունները նախագահ Դոնալդ Թրամփի մասին «թշնամական, բացասական եւ անտեղի էին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ