News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առեւտրային վեճերի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ եւ Չինաստանի պայմանավորվածությունների առաջին փուլը վերջնականապես համաձայնեցվելու է «երկու շաբաթվա ընթացքում»: Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Իրականում ամենախոշոր պահը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է: Սակայն թարգմանությունը չափազանց կարեւոր է»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը՝ մեկնաբանելով Պեկինի եւ Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնագիրը մի շարք սուր առեւտրային վեճերի կարգավորման մասին:

Առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ավելի վաղ հաստատել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Թրամփը համաձայնվել է չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացումից անորոշ ժամկետով հրաժարվելուն, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 15-ին: Նա նաեւ պարզաբանել էր, որ համաձայնագիրը ստորագրվելու է հունվարի սկզբին, ամենայն հավանականությամբ՝ երկու երկրների առեւտրային ներկայացուցիչների կողմից, այլ ոչ թե պետությունների ղեկավարների, ինչպես նախատեսված էր նախկինում: Լայթհայզերը հույս ունի, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան 2 տարում Չինաստան ամերիկյան ներմուծման ծավալը մեծացնել 200 մլրդ դոլարով, ինչպես նաեւ կրճատել ԱՄՆ առեւտրային պակասուրդի չափը:

Համաձայնագիրը, որին հասնելու մասին հայտարարվել էր դեկտեմբերի 13-ին, անժամկետ է: Լայթհայզերը նշել է, որ չինական արտադրանքի համար ամերիկյան մաքսատուրքերի նվազումը ուժի մեջ կմտնի համաձայնագիրը ստորագրելուց հետո 30 օր անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ