News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրել է, թե ինչու է կուսակցությունը քննարկում Դավիթ Խաժակյանին Երեւանի ավագանուց հետ կանչելու հարցը:

Նրա խոսքով, նախկինում էլ մի քանի անգամ նման գաղափար քննարկվել է. «Երեկ նորից սկսել ենք քննարկել կուսակցության կառավարման խորհրդի մակարդակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երեւանի ավագանիում վերամիաստավորելու հարցը, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել:

Ինչպես գիտեք, ԼՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ՝ Դավիթ Խաժակյանը եւ եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանուց, մենք կդադարենք ներկայացված լինել ավագանիում: Հետեւաբար, որեւէ պատասխանատվություն չենք կրի այնտեղ գործունեության համար»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանը» պատասխանատվություն է կրում ավագանիում «Լույս» խմբակցության գործունեության համար, որի վրա ազդեցություն չունի:

«Սա կարեւոր հարց է. մենք հազարավոր նամակներ ենք ստանում. Կուսակցության մեդիա թիմը հետեւում է  հանրության արձագանքներին եւ համապատասխան զեկույցներ են ներկայացվում կառավարման խորհրդին: Քաղաքացիներին ուզում ենք ասել՝ մենք սում ենք ձեզ, ձեր ձայները հասնում են մեզ եւ այո, մենք դրանից բխող բնականաբար քայլեր ենք քննարկում: Երեւանի ավագանու երեկվա նիստի ելույթներից հետո մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքեինք: Սա այդ արձագանքն է, որը կունենա նաեւ որոշում կառավարման խորհրդի կողմից»:

Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց. «Լուսավոր Հայաստանն» ունի իր օրակարգը, հետեւաբար, երբ կուսակցությունը գնահատում է, որ «Լույս» խմբակցությունը պարբերաբար շեղվում է կուսակցության գծից, մենք պետք է կարողանանք հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր մասնակցությունն այդ խմբակցությունում կամ ինչ ձեւաչափով է նպատակահարմար շարունակել: Մենք պետք է պատասխանատվություն կրենք մի բանի համար, որի հետ կուսակցությունն ամբողջությամբ համաձայն է: Այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչ պետք է արվի այն պարագայում, երբ տեսնում ենք, որ պատասխանատվություն ենք կրում մի բանի համար, որը մեր կուսակցության օրակարգում ներառված չէ, եւ կուսակցությունը չունի ազդեցություն այդ վարքագծի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ալիեւ ցեղասպան». Լարված իրավիճակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին
ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, պիկետ է...
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ...
Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին...
«Իրավունք». Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը
Արցախից ներհոսող հնարավոր կանխիկ գումարը էական ազդեցություն չի ունենա, սակայն իհարկե, դրամի որոշակի...
«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել
2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր...
«Ժողովուրդ». Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել
2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր...
Ամենաշատ