News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտին:

Ողջունելով պարոն Շուկնեխտկին՝ փոխվարչապետը կարեւորել է ՏՀԶԿ-ի հետ տարբեր հարթակներում ձեւավորված կառուցողական համագործակցությունը: Փոխվարչապետը ներկայացրել է հարկային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող եւ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ Հայաստանի հետ ձեւավորվել է հաջող համագործակցություն եւ ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են այս տարի փետրվարին ՏՀԶԿ BEPS (հարկման բազայի քայքայման եւ շահույթի տեղափոխման)  ներառական հարթակին Հայաստանի անդամակցությունը եւ առաջիկայում դրանով պայմանավորված գործողությունների արդյունավետ եւ ժամանակին իրականացումը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարեւորելով այս հարթակին Հայաստանի անդամակցությունը, այն նաեւ որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:

Մհեր Գրիգորյանը եւ Լյուդգեր Շուկնեխտը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաեւ տնտեսության թվայնացման կարեւորությանը, կապիտալ շուկայի զարգացմանը, կանխիկի շրջանառության կրճատմանը եւ Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ 59.250 մլն դրամ
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով...
ՀԿԵ-ն գործարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային չվերթը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի...
Մարզահամերգային համալիրը 2023 թվականին ապահովել է 106 մլն շահույթ
2023 թվականի ընթացքում համալիրում կայացել է 119 տեղական և միջազգային...
«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունները սխալ հաշվարկների պատճառով հերթական անգամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ