
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արեւելք-Արեւմուտք միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն Ուիլյամ Փարքերին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ինստիտուտի հետ ծրագրերի իրականացման հնարավորություններին, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների շուրջ:
Արեւելք-Արեւմուտք ինստիտուտը միջազգային հեղինակավոր թինք-թենք (think tank) է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես, կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում: Ինստիտուտի գործունեության կիզակետում են նաեւ ժամանակակից մարտահրավերներին եւ դրանց լուծմանը վերաբերող խնդիրները: