News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանի նիստը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանների բողոքի գործով շարունակվում է։ Այսօր ավելի վաղ դատավոր Լուսինե Աբգարյանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը։

Կողմերի ներկայացուցիչների անձերը ճշտելուց հետո դատարանն սկսեց բողոքի առարկայի՝ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելը մերժելու քննությունը։

Բողոքը ներկայացրել էր փաստաբան Հայկ Ալումյանը։ Նա փաստել է, որ ՄԻԵԴ-ը այն կարծիքին է, որ ամբաստանյալը պետք է ազատ արձակվի, բացի այն դեպքերից, երբ գոյություն ունեն ձերբակալման բավականաչափ հիմքեր։ «Խոսքն այն մասին չէ՝ ըստ էության ազատ արձակելը հնարավոր է, թե ոչ։ Խոսքն այն մասին է, թե կարող են արդյոք առաջին ատյանի դատարանի ձեւակերպումները ընդունելի լինել, եւ տրվել է արդյոք դատարանի կողմից վճռի բավականաչափ հիմնավորում»,- նշել է Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ որպես փաստարկ առաջին ատյանի դատարանը նշել է երկու հանգամանք՝ ձերբակալման համար հիմքերի առկայությունը եւ այն, որ գրավով ազատ արձակման պայմաններում չի չեզոքացվի Քոչարյանի ազդեցությունը դատավարության վրա։ «Այլ փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել գրավով ազատ արձակելուց հրաժարվելու պատճառները, վճռի մեջ չկան»,- ընդգծել է փաստաբանը՝ ավելացնելով, որ օրենքի նման մեկնաբանությունները հակասում են եվրոպական մոտեցումներին։ «Դատարանն ակնհայտորեն անօրինական որոշում է կայացրել»,- ասել է փաստաբանը։ Գրավի չափը փաստաբանները թողնում են դատարանի որոշմանը։ Միաժամանակ նա նշել է, որ պաշտպանության կողմը կտրականապես բողոքելու է դատավարությունը հանրահավաքի վերածելու ընդդիմախոսների ցանկացած փորձի դեմ։

Փաստաբանները պաշտպանել են գործընկերոջ հայտարարությունները։ Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ձեռնպահ է մնացել հայտարարություններ անելուց։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը առարկել է պաշտպանության կողմի՝ ՍԴ որոշման հետ կապված մեկնաբանությանը գրավը թույլատրելի համարելու եւ սույն գործի կապի մասին։ Նրա խոսքով՝ ՍԴ-ն հանել է գրավի կիրառման տեսական խոչընդոտները, բայց չի պահանջում չեղարկել առհասարակ ձերբակալումը։ Դատախազը նշել է փաստաբանի եւս մի քանի փաստարկներ, որոնց հետ ինքը համաձայն չէ։ Մասնավորապես, նա առարկել է փաստաբանի այն փաստարկին, թե համաձայն եվրոպական կողմի մոտեցումների՝ որքան երկար է մարդը մնում կալանքի տակ, այնքան ավելի ծանրակշիռ է դառնում հարցի քննարկումն այդպիսով, քանի որ շատ ժամանակ է անցնում հարցի նախորդ քննարկումից հետո։ Դատախազի կարծիքով՝ ժամանակ իսկապես անցել է, բայց այն անցել է փաստաբանների միջնորդությունները քննարկելով, ուստի այն կարելի է դիտարկել որպես ժամանակի «մեխանիկորեն» անցած հատված։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը համակարծիք է գործընկերոջ հետ։

Կողմերը մանրամասն ներկայացրին գրավի եւ ՍԴ որոշման կիրառելիության իրենց տեսլականը։

Ամփոփելով բանավեճերը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը փաստեց, որ ստիպված է արձանագրել. Հայաստանում գործում է ինկվիզիցիոն դատարան։ «Ինչ վերաբերում է բողոքարկման առարկային, ապա եթե հանենք ամեն ավելորդ բան, դատական ակտում կմնան դեկլարատիվ փաստարկները։ Հիմնավորումներ չկան, եւ որոշումը կարելի է դիտարկել որպես խտրականություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց փաստաբանը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ