News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցներին է ներկայացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք մշակել ենք բոլոր հարցերը, իսկ դրանք մեր Կոլեգիայի նախագահի՝ Միխայիլ Մյասնիկովիչի հարցերն են, դուք բոլորդ նրան հրաշալի ճանաչում եք, նա անչափ փորձառու մարդ է»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշոնկոն պարզաբանել է, թե ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմում ինչպես են բաշխվում պաշտոնները: «Կոլեգիայի անհատական կազմի մասին մենք քիչ առաջ պայմանավորվեցինք: Առեւտրի բլոկը մնում է Ռուսաստանի Դաշնությանը, մեզ է մնում տեխնիկական կարգավորումը, ագրո-արդյունաբերական հանձնաժողովը մենք հանձնում ենք Հայաստանին: Նախագահում ենք մենք: Այնպես որ, այս բոլոր հարցերը լուծվել են»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Մյասնիկովիչն իր աշխատանքը կսկսի 2020 թվականի փետրվարի 1-ից:

Լուկաշենկոն Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Մյասնիկովիչի թեկնածությունն առաջարկել էր նոյեմբերի 29-ին:

Մյասնիկովիչը ծնվել է 1950 թվականի մայիսի 6-ին Մինսկի մարզի Նեսվիժսկու շրջանի Նովիյ Սնով գյուղում: 1973-1983 թվականներին աշխատել է Մինսկի կոմունալ տնտեսության ինժեներական եւ ղեկավար պաշտոններում, 1986-1990 թվականներին եղել է ԲԽՍՀ բնակկոմունալ տնտեսության նախարարը: 1990-1995 թվականներին զբաղեցրել է Նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնը: 1995-2001 թվականներին եղել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավարը, 2001-2010 թվականներին՝ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը: 2010-2014 թվականներին Մյասնիկովիչը ղեկավարել է Բելառուսի կառավարությունը: 2015 թվականի հունվարից մինչ օրս ղեկավարում է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհուրդը

Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գործընկերներին մյուս տարվա մայիսին հրավիրել է Մինսկ՝ մասնակցելու հերթական գագաթնաժողովին:

«Նախագահությունն անցնում է Բելառուսին, ես ցանկանում եմ ձեզ մայիսին Մինսկ հրավիրել մեր հանձնաժողովի հերթական նիստն անցկացնելու համար»,- ասել է նա Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ