News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում իշխող քաղաքական վերնախավը համոզված է, որ Արցախում պետք է լինեն իշխանություններ, որոնք իրենց քաղաքականությունն ամբողջությամբ կհամաձայնեցնեն: Դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Արցախի առաջիկա ընտրությունների կարեւորությունն ընդգծելով՝ Լարիսա Ալավերդյանը միաժամանակ արձանագրեց այն հայտարարությունների անթույլատրելիությունը, որոնք կասկածի տակ են դնում Արցախի նախորդ իշխանությունների լեգիտիմությունը: «Արցախի իշխանությունները միշտ լեգիտիմ են եղել, եւ վրդովեցուցիչ են սա վարկաբեկելու փորձ կատարող հայտարարությունները: Սա կոպիտ սխալ է, կարեւոր չէ, թե ով է եւ ինչով է առաջնորդվում»,- ասաց Ալավերդյանը:

Ադբեջանում առաջիկա ընտրությունների մասին խոսելիս նա նշեց, որ Ադրբեջանում ընտրությունները ոչ մի կերպ իրավիճակը չեն փոխի Լեռնային Ղարաբաղի առումով: Հակառակը՝ անհրաժեշտ է սպասել ագրեսիվ հռետորաբանության ուժգնացման: Առաջին օմբուդսմենի խոսքով՝ Ադրբեջանում դեմոկրատական փոփոխությունների ցույցերը իրավիճակը վատթարացնում են, միաժամանակ հետապնդում են զգոնությունը բթացնելու նպատակ: Իրենց որպես դեմոկրատներ դիրքավորած հենց այս ուժերն են կազմակերպել հայերի վերջին ջարդերը, շեշտեց Լարիսա Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ