News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանին գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Դրանց թվում են 2020 թվականին Երեւանում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու հարցը, Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագիրը եւ 2020 թվականի բյուջեն:

Երեւանի զարգացման 2020 թվականի ծրագրի ոլորտներն են՝ քաղաքաշինություն եւ ճարտարապետություն, արտաքին ձեւավորում եւ գովազդ, շինարարություն եւ բարեկարգում, առեւտուր եւ սպասարկում, կոմունալ տնտեսություն, տրանսպորտ, հանրակրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտ, մշակույթ, միջազգային համագործակցություն, զբոսաշրջություն, խելացի Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ