News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը, ամփոփելով վերջին տասնամյակի արդյունքները, իր ձեռքբերումների թվում նշել է Հայաստան այցը, որը օգնել է նրան վերածնվել։ Օհանյանը այդ մասին պատմել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով Արարատի ֆոնին լուսանկար։

«Մինչեւ 2010թ․ ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, եւ ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։

Ինձ պետք էր վերապրել դա, այդ պատճառով Kiva ծրագրով, որպես կամավոր, ես այցելեցի Հայաստան։ Դա իմ առաջին այցն էր հայրենիք, եւ դա օգնեց ինձ վերածնվել»,- գրել է նա։

Իր ձեռքբերումների թվում նա նշել է նոր գիրք գրելը, Հռոմ տեղափոխվելը եւ «հավերժ քաղաքում» աշխատանքը։ Հենց Հռոմում է նա հանդիպել իր ապագա կնոջը, որը նրան երեխա է պարգեւել, եւ դա եղել է նրա կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ Երեխան ամբողջովին փոխել է Օհանյանի եւ նրա կնոջ կյանքը, խոստովանել է գործարարը։

«Այժմ ես իմ ժամանակը ծախսում եմ նրա վրա, որպեսզի տեխնոլոգիաների միջոցով ապագան ավելի լավը դարձնեմ»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ