News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2019 թվականին զբոսաշրջիկները փորձել են իտալական Սարդինիա կղզու լողափերից դուրս բերել ընդհանուր առմամբ ավելի քան 10 տոննա ավազ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Գողացված եւ թալանված Սարդինիա» հասարակական ասոցիացիայի ակտիվիստներին:

Գործակալության զրուցակիցների տեղեկություններով՝ Կալյարիի օդանավակայանում առգրավվել է շուրջ 6 տոննա ավազ, խեցիներ եւ մանրաքարեր, եւս մոտ 4 տոննա՝ Օլբիում եւ Ալգերոյում: «Սակայն այս թվերը ամենեւին չեն արտացոլում բոլոր կորուստները, որոնք կրում են մեր լողափերը: Սա դրանց միայն փոքր մասն է»,- նշել են ասոցիացիայի ներկայացուցիչները:

Սարդինիայում ընդհանուր կա ավելի քան 250 լողափ, ընդ որում՝ այստեղ ավազի գույնը տատանվում է ձյունափայլից մինչեւ մուգ վարդագույն: Տեղական իշխանությունները 2017 թվականին օրենք էին ընդունել, որն արգելում է լողափերից բոլոր տեսակների ավազի եւ խեցիների դուրսբերումը: Խախտողների համար տուգանքը կարող է կազմել 500-ից մինչեւ 3 հազար եվրո: Դրանից բացի, նման գործողությունները կարող են որակվել որպես ավազի ապօրինի արդյունահանում, որը պատժվում է արդեն 1549-ից մինչեւ 9296 եվրո տուգանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ