News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելն օդային հարվածի արդյունքում մեր տարածաշրջանը կանգնեցրել է տասնամյակներով ընթացող բազմակողմ հակամարտության կտրուկ սրման վտանգի առաջ: Այս մասինհաղորդագրություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը:

Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի իսլամանական հանրապետության ժողովրդին, միաժամանակ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը զերծ կմնան իրավիճակը ապակայունացնող հետագա գործողություններից, և առկա հակասությունները կփորձեն լուծել խաղաղ ճանապարհով։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ստեղծված պայմաններոմ պահպանել ակտիվ չեզոքություն և ըստ հնարավորի նպաստել առաջացած լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտության հետագա սրացման հնարավորությունը, հույս ենք հայտնում, որ իշխանությունները և հայկական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու մեր երկրի սահմանների ու կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ