News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

4,9 եւ 4,5 ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել Իրանում՝ «Բուշեհր» ատոմակայանից ոչ հեռու, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

USGS-ի տվյալներով՝ 4,9 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 2.20-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

4,5 ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 3.19-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 17 կիլոմետր հարավ-արեւելք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ