Ադրբեջանում ընտրությունների հետ կապված կադրային փոփոխությունները սերտորեն կապված են ղարաբաղյան խնդրի հետ: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
«Մենք տեսնում ենք Մեհրիբան Ալիեւայի կլանի ուժեղացման գործընթաց: Սակայն Իլահմ Ալիեւի հիմնական նպատակն է ունենալ այնպիսի կադրեր, որոնք անառարկելիորեն կկատարեն իր ցուցումները»,- նշեց նա:
Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանը վաղուց որոշում է կայացրել Ղարաբաղի հարցով սկզբունքային դիրքորոշման կապակցությամբ:
«Այս դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Բացի այդ, մտապես խոսում են որոշակի պայմանավորվածությունների, «Լավրովի պլանի» մասին: Հայկական կողմը դրան պատասխանում է նոր սպառազինության գնմամբ, որը տեղավորվում է բոլոր գործընթացների տրամաբանության մեջ, ներառյալ՝ պատերազմին նախապատրաստվելու տրամաբանությունը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ 2020-ի փետրվարի 9-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: