News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական հետազոտական եւ սոցիոլոգիական ուսումասիրություններ իրականացնող Polimetr ընկերության նախագահը հայտնել է, որ հաջորդ ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այլեւս չի կարող լինել իշխանություն։

Թուրքական Tarafsizhaber  կայքի հետ զրույցում, Polimetr ընկերության նախագահ Մեհմեդ Գյունալ Օլչերը շեշտել է, թե այս պահի սոցհարցումներով «Ազգայնական շարժում» կուսակցությունը չի հաղթահարում սահմանված շեմը, իսկ Դավութօղլուի հիմնած նոր կուսակցությունն արդեն ունի 10 տոկոս ձայն։ Նա շեշտել է, թե իշխող կուսակցության ձայները գնալով նվազում են եւ հաջորդ ընտրություններում այլեւս շանս չունեն իշխանություն դառնալու։

«Էրդողանն էլ չի կարող նախագահ դառնալ, քանի որ արդեն 2 անգամ նախագահ է դարձել։ Սահմանադրության մեջ հստակ գրված է այս սահմափակումը։ Միակ լուծումը կլինի սահմանադրական փոփոխություններով ժամկետն ավելացնել»,–ասել է Մեհմեդ Գյունայ Օլչերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ