News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը դրսեւորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ վարքաիգծ՝ սպառնալով ոչնչացնել Իրանի հնագույն մշակութային հուշարձանները: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«ԱՄՆ-ի վարքագիծը նման է ԻՊ-ի վարքագծին, երբ սպառնում է ոչնչացնել Իրանի հնագույն մշակութային ժառանգությունը»,-Իրանի ԱԳ նախարարի խոսքերը մեջբերում է IRNA տեղեկատվական գործակալությունը:

Զարիֆը շեշտել է «ԱՄՆ-ի միակողմանի գործողությունների քայքայիչ բնույթը, դրանց բացասական ազդեցությունը միջազգային նորմերի վրա»: «Եթե մյուս երկրները չհակազդեն ԱՄՆ-ի այդ քաղաքականությանը, նրանք բարձր գին կվճարեն»,-ընդգծել է նա:

Իրանցի նախարարի խոսքերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ուղղված հերթական արձագանքն էր. հունվարի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ ի պատասխան Իրանի կողմից ցանկացած պոտենցիալ հարձակման՝ Միացյալ Նահանգները շատ արագ եւ շատ հզոր հարվածներ կհասցնեն Իրանի 52 օբյեկտների ուղղությամբ, որոնցից մի քանիսը բավականին մեծ կարեւորություն ունեն Իրանի եւ իրանական մշակույթի համար:

Մերձավոր Արեւելքում դրությունը կտրուկ սրվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հրթիռային հարվածներից հետո, որոնց հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ Էլիտար ստորաբաժանում) «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:

Հունվարի 8-ի լույս գիշերը Թեհրանը պատասխան հրթիռային հարված էր հասցրել Իրաքում ԱՄՆ-ի երկու օբյեկտների՝ Այն էլ Ասադ ռազմաբազայի եւ Էրբիլ օդանավակայանի ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ