News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանական Tasnim գործակալությունը երկուշաբթի հրապարակել է տեսագրությունը, որում պատկերված է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը անօրինական ցույցերի գոտում: Տեսանյութը հասանելի է գործակալության Twitter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կադրերում երեւում է երկու տղամարդ: Նրանցից մեկն արտաքնապես նման է Մաքեյրին: Նրանք կանգնած են մարդկանց շրջապատում եւ զրուցում են: Հետեւի ֆոնին լսվում են կրակոցներ, սուլոցներ, որոնք բնորոշ են զանգվածային ցույցերին:  

Tasnim-ը տեսանյութն անվանում է «ոստիկանության կողմից տարածած առաջին տեսագրությունը, որում երեւում են Մեծ Բրիտանիայի դեսպանն ու նրա ընկերը Թեհրանում տեղի ունեցած անօրինական ցույցերի ժամանակ»:   

Tasnim գործակալությունը հունվարի 11-ին հայտնել էր, որ Իրանի իրավապահ մարմինները Մաքեյրին ձերբակալել եւ մի քանի ժամ անց բաց էին թողել այն պատճառով, որ նա մասնակցել էր բողոքի ցույցին եւ Ամիր Քաբիրի անվան Տեխնոլոգիական համալսարանի մոտ ցույցի ժամանակ փորձել էր ղեկավարել   բազմությանը: Մաքեյրը հունվարի 12-ին հրավիրվել էր Իրանի ԱԳՆ:

Ինքը՝ դիվանագետը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, այլ միայն փորձել է հարգանքի տուրք մատուցել ուկրաինական Boeing 737 օդանավի աղետի զոհերի հիշատակին եւ ակցիայի անցկացման վայրից հեռացել է 5 րոպե հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ