News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

4-րդ զորամիավորումում անցկացվել է 2019թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը,  զորամասերի հրամանատարները, Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը եւ այլք:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները, ներկայացրել ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի եւ տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել թերություններն ու առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Բուդաղյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ, խրախուսել լավագույն ստորաբաժանումներին եւ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Բացի այդ, հունվարի 14-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության, թիկունքային եւ տեխնիկական ծառայությունների վիճակի մասին, նշել թերություններն ու առկա խնդիրները:

Ներկայացվել են նաեւ ընթացիկ աշխատանքներն ու պլանավորված կարեւորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը խրախուսել է լավագույն զինծառայողներին եւ ստորաբաժանումներին:

Տպել
Ամենաշատ