News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։

«Որպես «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար` հայտարարում եմ.

1. Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում փաստացի ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ: Արձանագրենք, որ այս պահից սկսած Փաշինյանն անձնական պատասխանատվություն ստանձնեց հնարավոր ճնշումների համար: Իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում են` կարծելով, թե կարողանալու են ատելության խոսքով կամ վարչապետին հատուկ անհասցե ու անհիմն մեղադրանքներով և անհեթեթ սպառնալիքներով լռեցնել ազատ խոսքը: Այդ ժամանակներն անցել են, և որևէ ոտնձգություն անպատասխան ու անպատիժ չի մնալու:

2. Հայաստանի ֆեյքերի ֆաբրիկաների գլխավոր-գերագույն հրամանատարը հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մավսիսյանն է: Պետք է ճանաչեք այս մարդուն և իմանաք, որ ձեր դեմ համացանցում կազմակերպվող կեղտոտ ֆեյքային հարձակումների հետևում կանգնած է հենց նա: Նա անձնական պատասխանատվություն է կրում համացանցը կեղծ տեղեկություն տարածող վիդեո ալիքների և ֆեյքային գրոհների համար: Այս մասով շատ շուտով հետաքրքրիր բացահայտումներ են լինելու: Խոստանում եմ նաև, որ Հովհաննես Մովսիսյանը անձամբ պատասխան է տալու բյուջեից հատկացված միլիարդները փոշիացնելու ու ժողովրդի փողով մարդկանց հայհոյող ֆեյքաբուծարան ստեղծելու համար: Ճանաչեք Հովհաննեսին, նա մեզ բոլորիս շատ հարցերի պատասխաններ ունի տալու:

3. Այսօր նաև հայտնի դարձավ, որ տեր և տիկին Փաշինյանների իշխանությունը սկսել է հայկական եթերից ռուսական ալիքները հեռացնելու օրենքի մշակումը: Հստակ տեղեկություններ կան, որ ռուսական ալիքների ցուցադրումը դադարեցնելու օրենքի հետևում կանգնած են սորոսկանները, որոնք էլ նման պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին: Եվ քանի որ նրանք հանդիսանում են հեղափոխության բաժնետերեր, Նիկոլ Փաշինյանը լուռ կատարում է սորոսականների այս մի պահանջը ևս»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ