News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չորրորդ իշխանությունն ամբողջությամբ վտանգված է։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ, Armnews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին երեկվա հայտարարությանը, որ Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «Կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ»։

«Չորրորդ իշխանությունն ամբողջությամբ վտանգված է,  ինչպես մնացած բոլոր պետական կարեւորագույն ինստիտուտները, որոնք կրում են պետականահեն գործունեություն, ինպես դատական իշխանությունը, ինչպես օրենսդիր եւ գործադիր մարմինները։ Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ասել, որ այդ բոլոր մարմինները՝ օրենսդիրը եւ գործադիրը գտնվում են Նիկոլ Փաշինյանի կառավարության մենաշնորհի տակ, դատական իշխանությունը գրեթե ամբողջությամբ յուրացված է, բացառությամբ սահմանադրական դատարանի, բնական է, որ այս պրոցեսին պետք է հետեւեր մամուլի նկատմամբ ոտնձգութունների փուլը, ինչը սկսվել է շատ ավելի վաղուց։ Այդ պրոցեսը սկսել է այն ժամանակ, երբ սկսեցին ձեւավորվել սեւ ցուցակներ՝ ցանկալի եւ ոչ ցանկալի մեդիաների, որոնց պետք էր բոյկոտել, բոլորս հիշում ենք այդ պրոցեսները»,-նշեց նա։

Թումանյանն ընդգծեց՝ այսօր արդեն հասել ենք օրենսդրական փոփոխությունների դաշտ եւ այդ ամենը արդեն չի սահմանափակվում զուտ հայտարարություններով․ «Երբ փորձում ենք վերլուծել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, անիմաստ է, քանի որ այդ գործչի խոսքի մեջ չկա ոչ հետեւողականություն, ոչ ռազմավարություն, ոչ մասնագիտական ունակություններ, իր խոսքը կարող են վերլուծել քաղաքագետները որպես պոպուլիզմի դրսեւորման եւս մեկ քայլ։ Բայց մենք կարիք ունենք ուշի ուշով հետևելու օրենսդրական փոփոխություններին, քանի որ դրանք որոշակի մտավախություններ են առաջացրել մեդիադաշտում»։

Նա համոզված է՝ այսօր այն ակնարկները, որոնք հնչում են, ակնհայտորեն հուշում են, որ մենք բախվելու ենք գրաքննության, ցենզուրայի, խոսքի ազատության ոտնահարման, սահմանափակման, կարծիքի արտահայտման ազատությունների սահմանափակման հետ։ «Այդ մասին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն են փաստում, այլ նաև իր ողջ վարչակազմը։

Այն գործիքակազմը, որով այս իշխանությունները եկան իշխանության, այսինքն՝ միֆերը, կեղծիքները, ասեկոսները, ֆեյքնյուզը այսօր կարող են պտտվել իրենց դեմ։ Իշխանությունը ոչ բավարար հնարավորություններ ունենալու պատճառով փորձում է մեդիադաշտն իշխող կուսակցության քիմքին հարմարեցնել»։

Տպել
Ամենաշատ