News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եկեք ենթադրություններ չանենք: Այս մասին այսօր՝՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն գեորգի Կուտոյանի մահվան փաստին:

«Այն պայմաններում, երբ դեռ ընթանում են իրավապահների գործողությունները, օդում վարկած հյուսենք և շղթաներ կառուցենք, որոնք կարող են արդարացի կամ հիմնավոր լինել, կարող է և ճիշտ հակառակը լինել, եկեք ենթադրություններ չանենք»,-ասել է նա:

Հարցին՝ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովելու կարիք կա՞, Միրզոյանը պատասխանեց. «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում պաշտոն են զբաղեցրել: Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որևէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որևէ գործով չի անցել: Հիմա ինչպե՞ս կարող են բոլոր նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել։ Գուցե դա հարց է, գուցե պետք է խոսել այդ մասին»:

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային մահացու վիրավորումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ