News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Յուտա ամերիկյան նահանգում մահացու հրաձգության մեջ անչափահաս է կասկածվում, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Գրանթսվիլ քաղաքում դեպքի հետեւանքով զոհվել է երեք երեխա եւ մեկ կին: Հինգերորդ տուժածը դեռեւս գտնվում է հիվանդանոցում:

Նշվում է, որ բոլոր զոհերը միեւնույն ընտանիքի անդամներ էին: Հրաձգությունը կատարվել է նրանց տանը:

Կասկածյալի անունը գաղտնի է պահվում:

Հայտնի է միայն, որ նրան առաջադրվել է 10 մեղադրանք՝ ներառյալ ծանրացնող հանգամանքներով սպանությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յուտա նահանգի Գրանթսվիլ քաղաքի տներից մեկում կատարված հրաձգության հետեւանքով զոհվել է չորս մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ