News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իշխող «Իմ քայլը» դաշինքը հունվարի 20-ին հրաժարվել է Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում ներառել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք առաջարկել էր ընդդիմությունը, եւ որոնք մինչ այդ պրոֆիլային խորհրդարանական հանձնաժողովներում բացասական եզրակացություն էին ստացել, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ դրանք ընդամենը վեցն էին՝ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն), Քաղաքացիական օրենսգքրում լրացումներ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն), «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը («Լուսավոր Հայաստան» կուսակցություն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ