News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մեքենայի միայն նույնականացման համարի բացակայության դեպքում հանել մեքենայի տիրոջից երկու բալ եւ ենթարկել 20 հազար դրամ տուգանքի։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, առաջին ընթերցմամբ Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հունվարի 20-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ, անկախ մեքենայի վրա բացակայող նույնականացման համարների բացակայության թվից, նախատեսվում է  վարորդական իրավունքի զրկում մեկ տարով, ինչը, պատգամավորի կարծիքով, չափից ավելի կոշտ ու երբեմն ոչ միշտ է պատժի արդարացի միջոց։ Պատգամավորը պարզաբանել է, որ երբեմն ավտոհամարանիշի կորուստը վարորդների կողմից աննկատ է մնում։ «Դա պատահում է հենց վարորդների անուշադրության կամ վատ ճանապարհների պատճառով։ Ուստի, պետք է մեղմել նման զանցանքի պատիժը»,- նշել է Պապոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ