News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Google Alphabet-ի գործադիր տնօրենը պաշտպանել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիան ժամանակավորապես արգելելու ԵՄ առաջարկը՝ այն անազնիվ նպատակներով օգտագործելու հնարավորության պատճառով, հաղորդում է Reuters-ը։

«Ես կարծում եմ, որ կառավարությունները պետք է դրան ձեռնամուխ լինեն հնարավորինս շուտ»,- Բրեյգելի վերլուծական կենտրոնի Բրյուսելում կազմկակերպած համաժողովում ասել է Սունդար Պիչաին։

Եվրոպական հանձնաժողովը կոշտ դիրքորոշում է որդեգրել արհեստական բանականության հանդեպ եւ մտադիր է խստացնել տվյալների գաղտնիության եւ իրավունքների վերաբերյալ գործող կանոնները։ Այդ թվում՝ մինչեւ հինգ տարով սառեցնել հասարակական վայրերում դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը, որպեսզի ԵՄ-ին հնարավորություն տրվի չարաշահումները կանխելու միջոցներ մշակել։  

Եվրոպական հանձնաժողովի կողմից այդ հարցով առաջարկների հրապարակումից մի քանի օր առաջ Պիչաին կարգավորող մարմիններին կոչ է արել կանոնների մշակման ժամանակ «համահունչ մոտեցում» ցուցաբերել։

Իննովացիաները խրախուսելով, միաժանակ փորձելով կանխել հնարավոր չարաշահումները՝ կարգավորող մարմինները փորձում են արհեստական բանականության կառավարման եղանակներ գտնել, քանի որ ընկերություններն ու իրավապահ մարմինները գնալով ավելի հաճախ են կիրառում այդ տեխնոլոգիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ