News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը դեմոկրատների կողմից կեղծված գործընթացի արդյունք է եւ «պետք է փակվի» Սենատում հետաքննության նժամանակ։ Այս մասին հայտարարել են Թրամփի փաստաբանները, հայտնում է Reuters-ը։

«Սենատը պետք է արագ մերժի իմփիչմենթի այս ոչ հավաստի հոդվածները եւ արդարացնի նախագահին»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նրանք Թրամփի դեմ մեղադրանքները «սահմանադրության եւ դեմոկրատական ինստիտուտների հանդեպ վիրավորանք» են անվանել եւ նշել են, որ Կոնգրեսի մեղադրանքները «թեթեւամիտ եւ վտանգավոր են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ