News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց։ Շատերն իրենց հոգու իրական պատկերն ու մաղձն անխնա շաղ տվեցին, թունավորեցին օդը։ Ախտորոշումներ տվողներն էլ չուշացան, «դաս» տվողներն էլ, թե՝ դիակապտություն եք անում մարդու մարմինը դեռ չսառած։

Որ մարդու մեջ մարդ չի մնացել, այլեւս զարմանալի չէ, բայց անհամոզիչ էին նաեւ երեկվա որոշ անտարբերների այսօրվա մեծ մտահոգություններն ու մարդկայնության դրսեւորումները։ Անշուշտ, ամեն ինչ չափ ունի, բայց ինչպես Դերենիկ Դեմիրճյանը կասեր՝ հայի չափը չափազանցն է։ Պարզվեց, որ մեր տմարդությունն էլ է չափազանց ու անասելի վտանգավոր։

Իրականությունն այն է, որ մեր հանրությունը բաժանված է երկու խմբի՝ անցյալը (ոմանց դեպքում ընտրողաբար) ու ներկան քննադատողների։ Կարծես ոչ մեկին չի անհանգստացնում՝ իսկ վաղը, վաղն ինչ է լինելու։ Այսօրվա մասին ինչ ենք ասելու մեր երեխաներին, ինչ ենք թողնում նրանց կամ ինչի մեջ ենք նետում նրանց։ Ասելու ենք, որ բզկտվա՞ծ էինք, որ անհասկանալի գույների բաժանվա՞ծ ու ցնծու՞մ էինք այս կամ այն դաշտի ներկայացուցչի անժամանակ մահը։

Համաձայնեք՝ սարսափազդու է։ Ինչպե՞ս, ի՞նչ բառով կարելի է այս ամենը բացատրել, փոխանցել։ Կամ ինչ ձեւով ասել, որ ոմանք ափսոսեցին անգամ երկու ցավակցական խոսք ասել, բայց չխորշեցին նույն ողբերգությունը «մաղթելուց» մյուսներին։ Հարց է նաեւ՝ այդ ամենն ասելով, քեզ կհասկանա՞ն եւ ամենակարեւորը՝ կներե՞ն։ Չե՞ն ասի՝ Աստծո նմանությամբ ստեղծված մարդն այս ինչքա՜ն է ցած ընկել։ Լուրջ մտորելու ժամանակն է, շատ հարցեր կան օդում, բայց մեկը, այդուհանդերձ, ամենահրատապն է։

Այսօր մեր հանրային օրակարգում կա միայն մեկ հարց, որը կապ չունի երկիրը զարգացնելու, տնտեսությունը ոտքի հանելու, իշխանությունը այս կամ այն մարդուն փոխանցելու, արտաքին աշխարհում հարաբերություններ կառուցելու հետ։ Այն է՝ կհաջողվի՞ մեր ներսը նայել ու խելքի գալ, մաքրվել։ Միմյանց հանդեպ թշնամանքն օր օրի արնաքամ է անում մեզ։

Մեծ հաշվով հաջորդ սերունդներին այնքան էլ հետաքրքիր չէ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը լա՞վ, թե՞ վատ ղեկավար էին, նա պատմությունից պետք է հասկանա, թե նրանցից ով է երկիրն անվախճան փոխանցել մյուսին, ում է հաջողվել երկիր, պետականություն պահել։ Իսկ այսօրվա բարոյահոգեբանական վիճակի համար անխտիր պատասխանատու են բոլոր այդ ղեկավարները, պատասխանատու եմ ես, մենք, որ հանդուրժել ենք սխալներն ու համակերպվել եղածի հետ։ Հիմա բոլորս «վայելում» ենք պտուղները։ Դուք ասեք՝ պողոսներ, թալանչի նախկիններ, անհայրենիք ներկաներ, զոմբիներ, ես ասեմ՝ չմարդ։ Մարդուն մարդ պահող տեսակն է վերացել, գազանացած զանգված է, որն ամեն պահի պատրաստ է թարմ արյուն գտնելու եւ կողքին խրախճանք անելու։

ՈՒ էլի վաղն է անորոշ ու անդեմ։ Իհարկե, գալու է այդ վաղը, բայց ինչպիսի՞ն է այն լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ