News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը այսօրվանից՝ հունվարի 21-ից, սկսել է նախազգուշական հացադուլ՝ պահանջելով դադարեցնել սանձարձակ հեկ-աշինությունը, որը, մասնավորապես Քարվաճառով, արդեն սպառնում է անապատացնել շրջանը։

Հացադուլը սկսելուց 24 ժամ առաջ նա հանդես էր եկել հատուկ հայտարարությամբ, իր գործողության պահանջներով, ինչպես նաև կոչով դիմել է հայրենակիցներին։

Ստորեւ ներկայացնում են Քանանյանի պահանջագիրը.

«Ելնելով քրեորեն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շինարարության հետեւանքով ստեղծված համապարփակ բնական աղէժետը կանխելու ազգային հրամայականից,

Պահանջում եմ․

Ա․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում (2020 թ․ հունվարի 21-ի ժամը 12.00-ին) լիովին դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող առանց բացառության բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները,

Բ․ Սոյն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից 48 ժամվա ընթացքում (2020 թ․ հունվարի 22-ի ժամը 12.00-ին) ՀԷԿ-աշինական տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկական շարժակազմը եւ կենտրոնացնել այն հանրային եւ ոստիկանական վերահսկողութեան համար հարմար վայրում,

Գ․ Սույն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում (2020 թ․ հունվարի 27-ի ժամը 12.00-ին) Արցախի կառավարությանը հանձնարարել հանդես գալ հատուկ պաշտոնական հայտարարությամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որեւէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունից իսպառ եւ հիմնավորապես հրաժարվելու վերաբերյալ։

Վերոնշյալ պահանջների ամբողջական եւ անվերապահ կատարումից հետո, ողջամիտ ժամկետներում, պետական եւ հասարակական կազմակերպությունների, բնապահպանական եւ ֆինանսական ոլորտների արհեստավարժ փորձագետների լայն ներկայացուցչական ներգրավմամբ պետք է ձեւավորվի արցախյան ՀԷԿ-աշինության ընթացքում բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելուն ունակ հատուկ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը լիակատար թափանցիկությամբ պետք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակյանի եւ Արայիկ Հարությունյանի համատեղ կառավարման տարիներին կառուցված յուրաքանչյուր ՀԷԿ-ի համապատասխանությունը գործող բնապահպանական կարգավորումներին։

Հիշյալ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հրապարակումից հետո․

Ա․ 2019 թ․ վերջի դրությամբ գործող ՀԷԿ-երը պէտք է հնարավորինս բերվեն առկա բնապահպանական կարգավորումների համապատասխանության դաշտ։ Դրանց գործունեությունը պետք է գտնվի անկախ մշտադիտարկող խմբի խիստ վերահսկողության ներքո,

Բ․ 2019 թ․ վերջի դրությամբ կառուցվող եւ գործել չսկսած ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները սառեցվում են։ Դրանց արտոնագրերի տրամադրման, բնապահպանական կարգավորումներին նվազագույն համապատասխանության հայտնաբերման կամ վերոնշյալ հանձնաժողովի բացասական եզրակացության դեպքում հիշյալ կիսակառույց ՀԷԿ-երը ենթակա են անվերապահ ապամոնտաժման։

Պահանջագրի պայմաններն ու ժամկետները չհարգելու դեպքում դիմելու եմ նախազգուշական հացադուլի, իսկ շրջանի բնական միջավայրի ոչնչացման յանցաւոր ոտնձգութիւնների յարատեւման դէպքում՝ անցնելու եմ նաեւ ջրադուլի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ